Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական հարցը` միջազգային վերադասավորումների համապատկերում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական հարցը` միջազգային 
վերադասավորումների համապատկերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր ենթադրությունների շարքում նաեւ ԱՄՆ-ի Սենատի կողմից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի ընդունած որոշումը քննարկման չդնելու մտայնությունը կար, ինչը եւ եղավ: Սակայն նշել էինք նաեւ, որ դա հնարավոր է, քանի որ յուրաքանչյուր գերտերություն (նաեւ ցանկացած պետություն) նախ եւ առաջ իր շահերն է առաջ մղում: Երբ երկու կամ մի քանի երկրներ են համատեղ գործում, միեւնույն է, ամեն մեկն իրենն է առաջնային դիտարկում, եւ փոխշահավետությունը հենց այդ դիտարկումների համաձայնեցմամբ, համադրմամբ է կայանում:

Ուստի, այն հերթական հուսախաբությունը, որն այսօր որոշակի հանրային հատվածի գրեթե մի նոր հուսահատության է հասցրել, ժամանակավրեպ է, քանի որ միջազգային քաղաքականության օրակարգը նաեւ ժամակարգերով է ձեւավորվում, ինչը նշանակում է, որ չի կարելի ժամ առ ժամ բացառել ԱՄՆ-ի Սենատում վերոնշյալ հայանպաստ բանաձեւի քննարկումը:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հետագայի առումով միայն բացասական չեն սպասումները: Դրական սպասումներից ներկայացնենք քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տեսակետը , որը ոչ միայն լավատեսական, այլեւ իրապես հնարավոր տարբերակ է առ այն, որ չնայած կիրառված «վետո»-ին, բանաձեւը Սենատում դեռեւս հաստատվելու հնարավորություն ունի։ Քաղաքագետը նշել է. «Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն: Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը: Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձեւին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից: Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն եւ բանաձեւը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն՝ ձգձգել քվեարկությունը, քննարկումներ եւ լսումներ կազմակերպել եւ այլն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]