Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ռազմարդյունաբերության ոլորտում լուրջ զարգացումներ ունենք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ռազմարդյունաբերության ոլորտում լուրջ 
զարգացումներ ունենք

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռազմարդյունաբերության ոլորտի համար հատկացումներն այս տարվա համեմատ ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով 6.3 մլրդ դրամի։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այս ոլորտում լուրջ զարգացումներ ունենք։ Ներկայումս ընթացքի մեջ են 60-ից ավելի ծրագրեր, որի արդյունքում ստեղծվում են եւ պաշտպանական, եւ հարձակողական զինատեսակներ։ «Կան արտադրատեսակներ, որոնք փորձարկումներ են անցնում կամ առաջիկայում կփորձարկվեն, իսկ որոշ արտադրատեսակներ արդեն սպառազինության մեջ են։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավանության է արժանացնում այն ծրագրերը, որոնք առաջին հերթին մեր պաշտպանունակությունը բարձրացնելու խնդիրն են լուծում։ Իհարկե, զուգահեռ ֆինանսավորվում են ծրագրեր, որոնք միտված են արտահանմանը։ Եթե մենք կարողանանք այս ամենն արդյունավետ համադրել, ապա կունենանք մի ոլորտ, որը ոչ միայն կապահովի մեր պաշտպանունակությունը, այլեւ՝ ճիշտ քայլերի եւ համապատասխան ֆինանսների առկայության դեպքում տեսանելի ապագայում էական դերակատարություն կունենա մեր տնտեսության մեջ»,- ասաց պատգամավորը։

Կարապետյանի խոսքով, այս փուլում ոլորտի զարգացման համար 6.3 մլրդ դրամը բավականին մեծ գումար է, որովհետեւ այն դեռ պատրաստ չէ շատ ավելի մեծ գումարներ ընդունելու։

Ռազմարդյունաբերությունն այն ոլորտն է, որի ոչ բոլոր ձեռքբերումներն ու նվաճումներն է կարելի հանրայնացնել։ Այդ դեպքում ինչպես կարող է հասարակությունը չափել եւ գնահատական տալ կատարված աշխատանքներին։ Կարապետյանը նշեց, որ այս ոլորտում արդյունքները չափելի կլինեն արտահանման ծավալներով, ՀՆԱ-ի մեջ որոշակի թվային ցուցիչներով, աշխատատեղերի ստեղծմամբ, իսկ վերջնական արտադրանքի մասով՝ բնականաբար, շատ բաների մասին հասարակությունը կարող է այդպես էլ տեղյակ չլինել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]