Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները  հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզպետին

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները  հյուրընկալվեցին Գեղարքունիքի մարզպետին

 ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հյուրընկալեց Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի «Մասնագիտական կողմնորոշման ակումբի» անդամ աշակերտներին ու ակումբի համաղեկավարներ, ուսուցիչներ Լիլյա Խանդանյանին եւ Լիլիթ Հայրապետյանին:  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հյուրընկալեց Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի ,Մասնագիտական կողմնորոշման ակումբիե անդամ աշակերտներին եւ ակումբի ղեկավար ուսուցիչներ Լիլյա Խանդանյանին ու Լիլիթ Հայրապետյանին:
Մարզպետը սեւանցի դպրոցականներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքները, երկրի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների հիմնական գործառույթները, մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը, վարչատարածքային բաժանումները, Գեղարքունիքի մարզի ժողովրդագրությունը, Սեւանա լճի հիմնախնդիրները եւ համաշխարհային նշանակությունը, այս տարվա տնտեսական ձեռքբերումները, իրականացված քաղաքաշինական եւ սուբվենցիոն ծրագրերը, զբոսաշրջության զարգացման տեսլականը, էլեկտրոնային կառավարման համակարգի աշխատանքը, մասնագիտական կողմնորոշման եւ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: ,Որպեսզի դուք կարողանաք ձեռք բերել պահանջվող ու հանրօգուտ մասնագիտություններ, առաջին հերթին պետք է լավ սովորեք թե՛ դպրոցում, թե՛ բուհում, թե՛ ամբողջ կյանքի ընթացքում: Բայց ամեն ինչի հիմքը պետք է դնեք դպրոցից: Դուք լավ կրթություն ստացեք ու վստահ եղեք, որ այդ դեպքում մասնագիտությունները ձեզ ինքնաբերաբար կգտնեն: Կյանքում եղեք ազնիվ ու շիտակ, կրթությանն ու մասնագիտական աշխատանքին նվիրված, առաջ քաշեք կառուցողական գաղափարներե,-աշակերտներին խորհուրդ տվեց մարզպետը:
Այնուհետ հանդիպումն անցավ հարց ու պատասխանի կարգով: Աշակերտները մարզպետին տարաբնույթ հարցեր ուղղեցին Սեւանա լճի հիմնախնդիրների, զբոսաշրջության զարգացման հեռանկարների, կենցաղային աղբի թափոնների կառավարման, դպրոցաշինության եւ այլ խնդիրների շուրջ: Բանախոսը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց խնդիրների կարգավորման միջոցները, ձեռնարկվող քայլերը, առկա ձեռքբերումները: , Մեր մարզում է գտնվում Հայաստանի զարդը՝ Սեւանա լիճը, որը համարվում է խմելու ջրի հսկայական շտեմարան ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ շրջակա երկրների բնակչության համար: Եթե մի ժամանակ ասում էին, որ Հայաստանն աշխարհագրական լավ դիրքում չէ, որ մենք շրջապատված ենք թշնամի հարեւաններով, ապա այժմ արագ փոփոխվող աշխարհում այդ գործոններն աստիճանաբար նվազում են, քանի որ մենք բարձր տեխնոլոգիաների շնորհիվ կարողանում ենք հաղորդակցվել աշխարհի ցանկացած երկրի հետ, փոխանակել գաղափարներ, ընդունել պատվերներ, կյանքի կոչել հայրենաշեն ծրագրեր: Ահա թե որտեղ է պետք գալու լավագույն կրթությունըե,-նշեց Գնել Սանոսյանը:
Ապա մարզպետն աշակերտների հետ շրջեց մարզպետարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներով ` նրանց ծանոթացնելով ստորաբաժանումների գործառույթներին:
,Անչափ բովանդակալից ու հագեցած, արդյունավետ բաց դաս ստացվեց, որը տպավորվեց թե մեր, թե աշակերտների մեջ: Համոզված եմ, որ նրանք շատ բան սովորեցին այսօր, որոնք հետագայում ավելի կգնահատեն մասնագիտական կողմնորոշումներ ընտրելիս: Ազգային ժողովում հյուրընկալվելուց առաջ այս հանդիպումը մեր աշակերտների համար չափազանց կարեւոր էր: Շնորհակալ ենք հյուրընկալության համարե,-նշեց Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի, ակումբի համաղեկավար Լիլիթ Հայրապետյանը: Հանդիպման ավարտին մարզպետ Գնել Սանոսյանը լուսանկարվեց աշակերտների հետ:



Խոսրով Խլղաթյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]