1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում ՉԺՀ դեսպանը պարգևներ հանձնեց չինարենը դասավանդողներին և ուսումնասիրողներին

Հայաստանում ՉԺՀ դեսպանը պարգևներ հանձնեց չինարենը դասավանդողներին և 
ուսումնասիրողներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ-չինական բարեկամության դպրոցում նոյեմբերի 15-ին Հայաստանում Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը պարգևներ և վկայականներ հանձնեց չինարենը դասավանդողներին և ուսումնասիրողներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, չինարեն դասավանդողները, ուսանողները և ուսուցիչները:

Դեսպան Էրլունը հույս հայտնեց, որ մրցանակները կնպաստեն չինարեն ուսումնասիրողների արդյունավետ աշխատանքին, որն իր հերթին կնպաստի հայ-չինական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով Կոնֆուցիոսի ինստիտուտը, ինչպես նաև Հայ-չինական բարեկամության դպրոցը խթանում է չինարենի դասավանդման և ուսուցանման որակի անընդհատ զարգացմանը: Այս պահին Հայաստանում չինարեն սովորում են 2800 մարդ, իսկ Կոնֆուցիոսի ինստիտուտի դասընթացները կազմում են տարեկան 130 դաս, ինչն ինձ հաճելիորեն զարմացրեց: Շեշտեմ, որ այս պահին Հայաստանում է գտնվում 30-ից ավել ազգությամբ չինացի ուսուցիչ և կամավոր»,- ընդգծեց  Էրլունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի կարծիքով` չինարենի ուսումնասիրությունը լավագույն ճանապարհն է Չինաստանի լեզվամշակույթը հասկանալու համար:

«Հայաստանում առկա հետաքրքրվածությունը չինարենի նկատմամբ լավագույն դրսևորումն է, թե ինչ մեծ կարևորություն է տրվում հայ-չինական բարեկամական հարաբերություններին: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում մշակույթների մասին կարող ենք իմանալ, տեղեկանալ և տիրապետել միայն լեզվի ուսումնասիրությամբ»,- շեշտեց Անափիոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]