Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն իրական առաջընթաց Է նշել Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն իրական առաջընթաց Է նշել Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը թույլ տվեց իրական առաջընթացի հասնել խաղաղության հաստատման գործում, սակայն ճգնաժամի վերջնական կարգավորումը դեռեւս հեռու Է: Այս կարծիքը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնել Է «Մոնդ» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 15-ին:
«Իրադարձությունների նման շրջադարձը հնարավոր դարձավ միայն Ուկրաինայում նախագահի փոխարինումից հետո,-ասել Է նա՝ մեկնաբանելով ուժերի տարանջատումը Դոնբասի շփման գծում:-Մենք իրական առաջընթաց ենք տեսնում զինադադարի պահպանման առումով»:
Դրա հետ մեկտեղ Գրեմինգերը կոչ Է արել՝ չգերագնահատել ձեռք բերված առաջընթացը եւ ընդգծել Է, որ դա միայն կարգավորման փուլերից մեկն Է: «Երեք փորձնական գոտիներից անմիջապես հետո պետք Է ապառազմականացնել 450 կիլոմետր երկարությամբ շփման ամբողջ գիծը: Եվ մնում են չպարզված պահեր՝ հարկավոր Է համաձայնեցնել, թե ինչ Է իրենից ներկայացնելու Դոնբասի «հատուկ կարգավիճակը»,-նշել Է նա: Գրեմինգերի խոսքով՝ հարկավոր Է ճշտել ապակենտրոնացման աստիճանի հարցը, ինչպես նաեւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում ընտրությունների անցկացման պայմանները:
«Դրա համար անհրաժեշտ Է ուղղակի քաղաքական կառավարում, ինչը հնարավոր Է այսպես կոչված նորմանդական ձեւաչափով գագաթնաժողովի ընթացքում, որը միավորում Է Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան եւ Գերմանիան,-հայտարարել Է Գրեմինգերը:-Մենք հուսով ենք, որ գագաթնաժողովը կկայանա առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում»:
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել Է, որ կազմակերպությունը չունի կողմերի վրա ճնշման լծակներ, սակայն կարող Է հարթակ տրամադրել բանակցությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am