Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեր գնացքը շարժվում է ճիշտ ուղղությամբ. Արարատ Միրզոյանը՝ 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի մասին

Մեր գնացքը շարժվում է ճիշտ ուղղությամբ. Արարատ Միրզոյանը՝ 2020թ. ՀՀ պետական 
բյուջեի նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի պնդում, որ 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը երազանքների նախագիծ է, բայց այն համարում է վառ ապացույց, որ գնացքը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Եթե ես բնութագրեի կառավարության կարգախոսը, որով առաջնորդվում է կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, ես պետք է մեջբերեի երկու բառ՝ մասնակցայինություն և ներառականություն: Իմ ընկալմամբ, հենց այս երկու բառերով է առաջնորդվում կառավարությունը: Սա չի նշանակում, որ մենք տեղ ենք հասել և ունենք մեր երազանքների բյուջեն, և այդպիսի բան երբեք չի կարող լինել, բայց այս բյուջեն շատ վառ ապացույց է, որ մեր գնացքը ճիշտ երկաթգծերի վրա ենք դրել, և ընթանում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այս բյուջեն հեղափոխական չէ, և իրենք դեմ են քվեարկելու 2020թ. պետական բյուջեի նախագծին:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս բյուջեն այլ կերպ չի կարող համարվել, քան հեղափոխական:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]