Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց պետական բյուջեին վերաբերվել ինչպես ընտանեկան բյուջեին

Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց պետական բյուջեին վերաբերվել ինչպես 
ընտանեկան բյուջեին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հորդորեց պետական բյուջեին վերաբերվել այնպես, ինչպես իրենց ընտանեկան բյուջեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«ՀՀ պետական բյուջեն կառավարություն-հասարակություն համագործակցության ամենաուժեղ ու ամենացայտուն ձևն է: Երբ առաջնորդվում ենք այն կարգախոսով, որ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը մեր ընտանիքն է, հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է: Եվ մենք՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, սկսած պաշտոնյաներից, ավարտած՝ գնորդով, շարունակած՝ վաճառողով, պետք է ՀՀ պետական բյուջեին վերաբերվենք այնպես, ինչպես մեր ընտանեկան բյուջեին ենք վերաբերվում: Այո, 2020թ. պետական բյուջեն հեղափոխական է, և Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում, և 2020թ. հունվարի 1-ից նոր թափ է հավաքելու»,- ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այս բյուջեն հեղափոխական չէ, և իրենք դեմ են քվեարկելու 2020թ. պետական բյուջեի նախագծին:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]