Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը մասնակի նորոգել է Գր. Լուսավորիչ փողոց-Մաշտոց պողոտա խաչմերուկի ստորգետնյա անցումը

Քաղաքապետարանը մասնակի նորոգել է Գր. Լուսավորիչ փողոց-Մաշտոց պողոտա 
խաչմերուկի ստորգետնյա անցումը

 ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի միջոցներով քաղաքացիների տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով մասնակի նորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը, թարմացվել է նաև լուսավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:

Քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորել է լինել ուշադիր, չվնասել և պահպանել համայնքային գույքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]