Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող 
ամենամյա դասընթացի ունկնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  նոյեմբերի 15-ին ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ ռազմական պատմության և ռազմագիտության վերաբերյալ  ստացած գիտելիքները կնպաստեն երիտասարդների հետագա մասնագիտական հաջողություններին: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները և պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները:

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող չորսշաբաթյա դասընթացները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին հանդիպել ռազմական փորձագետների, պատմաբանների և վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ ու ծավալել քննարկումներ հայ ռազմարվեստի և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերի շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am