Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վենետիկում հեղեղման պատճառով փակել են Սուրբ Մարկոսի հրապարակը

Վենետիկում հեղեղման պատճառով փակել են Սուրբ Մարկոսի հրապարակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն կարգադրել Է փակել մուտքը քաղաքի Սուրբ Մարկոսի կենտրոնական հրապարակ՝ կապված ջրի մակարդակի բարձրանալու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է ANSA գործակալությունը: «Ես ստիպված եմ փակել Սուրբ Մարկոսի հրապարակը, որպեսզի սպառնալիք թույլ չտամ քաղաքացիների առողջության համար»,-նշել Է քաղաքագլուխը:

Քաղաքում կրիտիկական իրադրություն Է ստեղծվել վերջին կես դարի ընթացքում «բարձր ջրի» ռեկորդային բակարդակի կապակցությամբ, որը նոյեմբերի 13-ին հասել Է գրեթե 190 սանտիմետրի: Դա հանգեցրել Է քաղաքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի հրապարակը, որտեղ ջրի մակարդակը գերազանցել Է 1 մետրը: Հեղեղման պատճառով փակվել են թանգարանները, այդ թվում՝ Դոժերի պալատը: Նոյեմբերի 15-ին Վենետիկի իշխանությունները նախազգուշացրել են ջրի մակարդակի նոր բարձրացման մասին մինչեւ 160 սանտիմետր՝ 130 սանտիմետր կրիտիկական նշագծի դեպքում: Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ հեղեղումից հետո զբոսաշրջիկների ավելի քան 35 տոկոսը հրաժարվել Է Վենետիկ ուղեւորությունից: Քաղաքի իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են 1 մլրդ եվրո: Իտալիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ 20 մլն եվրո Է հատկացրել աղետի հետեւանքների վերացման սկզբնական փուլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]