Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցանկացած արտադրության հիմքում որակի պահպանումն է. լավագույնները մրցանակներ են ստացել

Ցանկացած արտադրության հիմքում որակի պահպանումն է. լավագույնները 
մրցանակներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական «Ազգային ապրանքանիշ եւ որակի նշան»  մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է նոյեմբերի 14-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամսագրի աշխատանքային  տարվա հակիրճ ամփոփումն էր:

Միջոցառման նպատակը իրենց գործունեությամբ աչքի ընկած լավագույն   կազմակերպությունների եւ անհատներին խրախուսական մրցանակներ  հանձնելն ու խրախուսելն է: Այն ձեւաչափ է գնահատելու տնտեսության, առողջապահության, կրթության, հանրային կառավարման ոլորտներում մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերած անձանց հետեւողական աշխատանքը, պրոֆեսինալիզմը, սոցիալական պատասխանատվությունը, պարտաճանաչությունը եւ տնտեսության զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդը:

Նրանց թվում կային կազմակերպություններ, որոնք կարողացել են դիմակայել տնտեսական մարտահրավերներին եւ առկա մրցակցությանը, բերք ու բարիք են ստեղծել, աշխատատեղեր հիմնել եւ խթանել տնտեսության որոշ ճյուղերի զարգացումը:  Մրցանակակիրները լավագույնն են ճանաչվել նաեւ սփյուռքի հայկական համայնքների այն ակտիվ ներկայացուցիչների կողմից, որոնց միջոցով Հայաստան-Արցախ-Սփյուռք ամսագիրը  հասնում է նաեւ սփյուռքահայ ընթերցողին:

Ի վերջո, որակի ապահովումը այն կարեւոր չափորոշիչն է, որից կախված է ինչպես ներկա, այնպես էլ վաղվա սերնդի առողջ ապագան: Այսօր բոլոր ոլորտներում մատուցվող ծառայությունների հաջողության հիմքում ընկած է որակի ապահովումը, ինչը ստեղծվում է տարիների տքնաջան ու հետեւողական աշխատանքի արդյունքում:

Հաշվի առնելով, որ նոյեմբերի 19-ին Հայաստանում նշվում է կանանց ձեռնարկատիրության օրը, ուստի առիթ ընձեռվեց առանձնակի շնորհավորելու նաեւ մրցանակակիր կանանց:

Մասնագիտական բնագավառում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար մրցանակներ շնորհվեցին նաեւ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին, ՀՀ վաստակավոր  բժիշկ, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանին, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, վիրաբույժ-ուռուցքաբան Խաչատուր  Բադալյանին, Արզնի  առողջարան-պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Մադոյանին:

Մրցանակակիրներ կային նաեւ Արցախից: Համայնքի բարեկարգման, կյանքի կոչած մի շարք ծրագրերի եւ իրականացված բարեփոխումների համար մրցանակ շնորհվեց Ասկերան համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանին, ով 1992 թ-ին՝ ընդգրկվելով Ասկերանի գործող ինքնապաշտպանական կամավորական ջոկատի կազմում, մեծ ներդրում է ունեցել նաեւ պաշտպանական թեժ մարտերում մղած գործողություններում՝ թնդանոթի ականի պայթյունի հետեւանքով կորցնելով տեսողությունը:

Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության  ոլորտում ունեցած ավանդի համար մրցանակ ստացավ «Յունիքոմպ» ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Արմեն Բալդրյանը: Միջազգային չափանիշներին համահունչ արտադրության համար «Որակի նշան» անվանակարգում պարգեւատրվեցին տեքստիլ արտադրությամբ զբաղվող  «Դասոյան գրուպ»  ընկերության «Կոտտոնի» ապրանքանիշը, «Սյունիք ֆուդը», Արցախում եւ Հայաստանում ձկան եւ խավիարի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Ֆիշ» ընկերությունը, Արարատի մարզի «Ագաթադ Գոլդ» գինու եւ կոնյակի արտադրությունը, «Արմենիան Քինգդոմ» ապրանքանիշի հայկական թեյը, «Նարե» կաթնամթերքը եւ այլն: Որակյալ սպասարկման, տեսականու թարմացման ու բազմազանության համար  սուպերմարկետների ցանցում առաջատարը եւ լավագույնը ճանաչվեց ՍԱՍ սուպերմարկետի «Թումանյան» մասնաճյուղը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]