Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր զինվորները միշտ պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր. զորամասի հրամանատար

Մեր զինվորները միշտ պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր. 
զորամասի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հարավային ուղղությամբ սահմանային վիճակը համեմատաբար հանգիստ է, և այդ ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումները քիչ են լինում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը:

«Մեր զորամասը մարտական հերթապահություն իրականացնող է, սակայն, բարեբախտաբար, սահմանին այս պահին իրավիճակը հանգիստ է: Այս ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ շատ քիչ են լինում: Մեր զինվորները մշտապես պատրաստ են ցանկացած պահի կատարելու իրենց  առջև դրված մարտական խնդիրները: Զինծառայողների մարտունակությունը միշտ բարձր է, ոգին էլ ուժեղ»,- նշեց Պողոսյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]