Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Qantas ավիաընկերությունը անվայրԷջք չվերթի ռեկորդ Է սահմանել

Qantas ավիաընկերությունը անվայրԷջք չվերթի ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Qantas ավստրալական ավիաընկերության ինքնաթիռն ամենաերկար անվայրԷջք թռիչքն Է կատարել պատմության մեջ՝ օդում անցկացնելով 19 ժամ 19 րոպե: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

Նախորդ ռեկորդը Qantas-ը սահմանել Էր հոկտեմբերին. այն ժամանակ Boeing 787-9 ինքնաթիռը, որն առաջին անգամ անվայրԷջք ավիաչվերթ Էր կատարել Նյու Յորքից Սիդնեյ, օդում անցկացրել Էր 19 ժամ 16 րոպե:

Boeing 787 Dreamliner ինքնաթիռը մեկնել Է բրիտանական «Հոթրոու»-ից, անցել 10 երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ֆիլիպինների եւ Ինդոնեզիայի տարածքների վրայով եւ նոյեմբերի 15-ին վայրԷջք կատարել Սիդնեյում:

Սա ընկերության կողմից պլանավորված երեք հետազոտական թռիչքներից երկրորդն Է, որոնք նպատակ ունեն ուսումնասիրելու անձնակազմի եւ ուղեւորների վիճակը գերհեռավոր չվերթների ընթացքում: Նշվում Է, որ ուղիղ թռիչքը թույլ Է տալիս խնայել մոտավորապես երկու ժամ, որն ուղեւորները հարկադրված են ծախսել այժմյան մեկ կանգառով թռիչքների ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]