Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան սկսել Է Կիպրոսի ափերի մոտ հորատումը՝ չնայած ԵՄ-ի պատժամիջոցների սպառնալիքին

Թուրքիան սկսել Է Կիպրոսի ափերի մոտ հորատումը՝ չնայած ԵՄ-ի պատժամիջոցների սպառնալիքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ֆաթիհ» հորատանավն սկսել Է Կիպրոսի ափերի մոտ ածխաջրածինների հանքավայրերի երկրաբանական հետախուզումը՝ չնայած Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքին: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտարարել Է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆաթիհ» նավն ավարտել Է հետախուզումը եւ հորատումը Թուրքիայի ափամերձ ծանծաղուտում եւ նախօրյակին ձեռնամուխ Է եղել նոր առաքելության Կիպրոսի Կարպաս թերակղզուց հարավ»,- Օքթայի խոսքը մեջբերում Է Anadolu գործակալությունը:

Նա հավելել Է, որ Եվրամիության պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովի արեւելյան մասում հանքավայրերի հետախուզման Անկարայի պլանների վրա:

Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը վճռականորեն դատապարտել Է ծովում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու եւ ափամերձ ծանծաղուտի սահմաններում նոր հորատում կատարելու Թուրքիայի մտադրությունը: Նոյեմբերի 11-ին Եվրամիության խորհուրդը հավանություն Է տվել սահմանափակիչ միջոցների շրջանակային գործիքին՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի չարտոնված հորատմանը:

Այդ շրջանակները թույլ կտան պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական կամ իրավական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արեւելյան Միջերկրականում ածխաջրածինների չարտոնված հորատման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]