1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանը բենզինի մանրածախ վաճառքի քվոտաներ Է սահմանել եւ բարձրացրել Է դրա գինը

Իրանը բենզինի մանրածախ վաճառքի քվոտաներ Է սահմանել եւ բարձրացրել Է դրա գինը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ Է սահմանել, ինչպես նաեւ բարձրացրել Է դրա գինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի նավթի արտադրանքի բաշխման ազգային ընկերության հաղորդագրության մեջ:

Այսպես, մասնավոր փոխադրամիջոցների տերերը ամսական կկարողանան ձեռք բերել 60 լիտր բենզին, երկվառելիք ավտոմոբիլների տերերը՝ 30 լիտր: Առանձին քվոտա Է նախատեսված տաքսիների վարորդների համար՝ 400 լիտր բենզին եւ երկու անգամ պակաս բենզին երկվառելիք ավտոմոբիլների համար: Մոտոցիկլավարների համար քվոտավորված գնով նախատեսված Է 25 լիտր բենզին:

Քվոտաներ են սահմանված բեռնատարների եւ շտապօգնության մեքենաների համար: Ըստ որում՝ քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել Է 50 տոկոսով՝ լիտրի դիմաց մինչեւ 15 հազար իրանական ռիալ (մոտավորապես 13 ամերիկյան ցենտ): Բենզինի յուրաքանչյուր լրացուցիչ՝ այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ: Իրանն աշխարհում նավթի խոշորագույն պաշարներով երկրներից մեկն Է, բայց նավթամշակման խնդիրների պատճառով մինչեւ վերջին ժամանակներս հարկադրված Էր բենզին ներմուծել երկիր: Սակայն, ինչպես 2019 թվականի սկզբին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, երկրում այլեւս բենզինի դեֆիցիտ չկա եւ նա դրա ներմուծման կարիք չունի, որը դադարեցրել Է 2018 թվականի աշնանից:

Նախարարի խոսքով՝ Իրանն արդեն ինքը կարող Է վերամշակված վառելիք արտահանել: Նախորդ անգամ Իրանում բենզինի քվոտավորում Է կիրառվել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]