Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փրկարար ծառայությունն անցնում է «սովորիր-սովորեցրու» սկզբունքին

Փրկարար ծառայությունն անցնում է «սովորիր-սովորեցրու» սկզբունքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 15-ին կայացավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին առկա խնդիրների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Ծառայության տնօրենը շնորհակալություն հայտնեց Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանին` նոյեմբերի 12-ին մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հատուկ տակտիկական ուսումնավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբողջ ծառայությունն անցնում է Սովորիր-սովորեցրու սկզբունքին, ինչը ենթադրում է, որ ՓԾ բոլոր ստորաբաժանումների ղեկավարները պետք է տիրապետեն ծառայությանը վերաբերող համապատասխան գիտելիքներին և հմտություններին, ու այնուհետ այդ ամենը պահանջեն նաև իրենց ենթականերից: Տնօրենը կարևորեց փրկարար ծառայությունում գիտելիքների և հմտությունների զարգացումը և համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց զբաղվել այդ ուղղությամբ:

Հանձնարարվեց հրդեհաշիջման աշխատանքների կատարման ընթացքում ապահովել փրկարարների անվտանգությունը, պահպանել անվտանգության բոլոր կանոնները և աշխատել միայն արդարացված ռիսկի պայմաններում:

Տնօրենը հանձնարարեց, որպեսզի ավտոսանդուղքների վարորդ-փրկարարներն անցնեն համապատասխան ուսուցում և վերապատրաստում:

Քննարկվեց ՓԾ հաստիքների ճիշտ և նպատակային օգտագործումը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Երևանի փրկարարական վարչության պետին հանձնարարվեց ներկայացնել, թե Երևան քաղաքի հատուկ և կարևոր օբյեկտներից, որոնք ունեն օպերատիվ հրդեհաշիջման պլան, իսկ որոնք` ոչ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջացած բոլոր հարցերը և տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]