Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամբողջ գիշեր սմարթֆոնով խաղացած չինացին կուրացել Է

Ամբողջ գիշեր սմարթֆոնով խաղացած չինացին կուրացել Է

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը ձախ աչքով կուրացել Է այն բանի պատճառով, որ չափազանց շատ Է օգտվել սմարթֆոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Այդ մարդն ամբողջ գիշեր խաղացել Է իր շարժական հեռախոսով, եւ, հաջորդ առավոտյան արթնանալով ու կրկին ձեռքը վերցնելով սմարթֆոնը, հասկացել Է, որ ձախ աչքով ոչինչ չի տեսնում:

Հետազոտությունից հետո բժիշկները պարզել են, որ գերլարվածությունից պացիենտի աչքի մեջ անոթ Է պայթել, ինչը հանգեցրել Է արյունազեղման: Նրան վիրահատել են, որի ընթացքում լազերով ճեղքել են ցանցաթաղանթը:

Բժիշկների կանխատեսմամբ, նրա տեսողությունը կվերականգնվի մեկ ամսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]