Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

ՆԱՏՕ-ն AWACS ինքնաթիռները կփոխարինի արհեստական ինտելեկտով հանդերձված մեքենաներով

ՆԱՏՕ-ն AWACS ինքնաթիռները կփոխարինի արհեստական ինտելեկտով հանդերձված մեքենաներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի AWACS հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռները պլանավորվում Է փոխարինել առաջիկա 15 տարվա ընթացքում. այդ առաջադրանքների կատարման համար օգտագործվելու են նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռների նավատորմը մեր աչքերն Էին երկնքում՝ օդային գործողությունները պաշտպանելով տասնամյակների ընթացքում՝ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի երկնքի հսկումից մինչեւ մեր գործողություններն Աֆղանստանում եւ ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի շրջանակներում»,-ասել Է Ստոլտենբերգը՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով արդյունաբերական համաժողովում:

Ելույթը տարածել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

«Մենք դրա փոխարինումը պլանավորում ենք 2035 թվականին: Այն ներառելու Է բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնց մասին մենք խոսում ենք այսօր, ինչպես, օրինակ՝ ինքնավար համակարգերը, արհեստական ինտելեկտը եւ մեծաքանակ տվյալները»,-ասել Է նա: AWACS համակարգի կիրառմամբ օդային տարածության հսկման դաշնակցային ծրագիրը գործում Է 1982 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ