Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանի բողոքը:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝  նշելով, որ Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման կամ վատնման հոդվածով: Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։ Կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]