Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» բողոքներից վնասը կազմել Է 2,5 մլրդ եվրո. RTL

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» բողոքներից վնասը կազմել Է 2,5 մլրդ եվրո. RTL

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Ֆրանսիայի առեւտրականներին եւ պետական բյուջեին: Ցույցերի սկսվելուց մեկ տարի անց իշխանություններն այն գնահատում են 2,5 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է RTL ռադիոն՝ վկայակոչելով հանրապետության կառավարության տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ մեկ տարվա ընթացքում ցուցարարների ագրեսիվ գործողություններից տուժած 5 հազար արտադրողներ եւ առեւտրային ձեռնարկություններ դիմել են պետության օգնությանը, որպեսզի խուսափեն բիզնեսի փակումից: Մասնավորապես, նրանք խնդրել են հետաձգել սոցիալական ապահովության հիմնադրամի եւ այլ հարկերի վճարումները 460 մլն եվրոյի չափով: Ապահովագրական ընկերություններն անցած մեկ տարվա ընթացքում 230 մլն եվրոյի փոխհատուցումներ են վճարել 13 հազար ձեռնարկությունների:

«Դեղին բաճկոնավորների» ակցիաների պատճառով ձեռնարկությունների փակումը կամ ավերածություններից հետո դրանց վերականգնումը հանգեցրել Է ամբողջ երկրում 75 հազար աշխատողների գործազրկության: Ամենից ավելի տուժել են հյուրանոցներն ու ռեստորանները, ինչպես նաեւ խանութներն ու տրանսպորտը: Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ակցիաներն սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին:

Սկզբնապես դրանք անցկացվում Էին ի նշան ավտոմոբիլային վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի: Առաջին ակցիան, կազմակերպիչների տվյալների համաձայն, հավաքել Է 282 հազար մասնակից, այդ ժամանակվանից բողոքողների թիվը շարունակաբար նվազում Է: Հասարակական արշավի մասնակիցների պահանջների ցուցակը ներառում Է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ քաղաքական պահանջներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]