Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանացի լեյբորիստների ղեկավարը խոստացել Է Համացանացն անվճար դարձնել, եթե հաղթի ընտրություններում

Բրիտանացի լեյբորիստների ղեկավարը խոստացել Է Համացանացն անվճար դարձնել, եթե հաղթի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը խոստացել Է երկրի բնակչության համար անվճար մուտք ապահովել Համացանց վաղաժամկետ ընդհանուր խորհրդարանական ընտրություններում իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժի հաղթանակի դեպքում: Այդ մասին նա հայտարարել Է նոյեմբերի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ Բրիտանիայում տների սոսկ 8 – 10 տոկոսն Է միացված օպտիկաթելքային լայնաշերտ Համացանցին: Ճապոնիայում՝ 97 տոկոսը: Անցյալ տարի 10 մարդուց 8-ն ունեցելԷ Համացանցի հետ կապված խնդիրներ: Եվ այսպես, մենք ամենաարագ լայնաշերտ կապն անվճար կդարձնենք բոլորի համար, մեր երկրում յուրաքանչյուր տանը»,- գրել Է նա Twitter-ում:

Նախաձեռնության իրականացման բոլոր ծախսերը պլանավորվում Է հատուցել այն միջոցներից, որոնք ստացվում են այնպիսի խոշոր անդրազգային ընկերությունների հարկումից, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը եւ Google-ը: Միացյալ Թագավորության խորհրդարանի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 12-ին: Հասարակական կարծիքի հարցման տվյալներով, որը կատարել Է YouGov ընկերությունը, կառավարող Պահպանողական կուսակցությունը լեյբորիստներից առաջ Է 14 տոկոսային կետով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]