Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դամասկոսը քրդերին առաջարկել Է միասին պայքարել Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ

Դամասկոսը քրդերին առաջարկել Է միասին պայքարել Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները քրդերին առաջարկում են միասին պայքարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ եւ պատրաստ են քրդական ջոկատների մարտիկներին ընդունել կառավարական բանակի շարքերում, բայց քրդերը դեռեւս հրաժարվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին եւ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սիրիայի նախագահը հիշեցրել Է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հուշագրի կնքումից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել Է, որ պատրաստ Է քրդական ջոկատների մարտիկներին ընդունել սիրիական բանակի շարքերում:

«Սակայն պատասխանը, որը, ինչպես հարկ Է հասկանալ, պաշտոնական Էր, սա Է՝ նրանք (քրդերը) այժմ պատրաստ չեն միանալ սիրիական բանակին, եւ նրանք մտադիր են զենքն իրենց մոտ պահել տվյալ տարածաշրջաններում»,-հայտարարել Է Ասադը:

«Նաեւ Սիրիայի եւ Ռուսաստանի համագործակցության շրջանակներում մենք այժմ աշխատում ենք քրդական ջոկատներին համոզել, որ սիրիական բանակին միանալը եւ պայքարը թուրք զավթիչների դեմ վստահելի եւ ճիշտ դիրքորոշում Է այն տարածքները վերադարձնելու համար, որոնք Սիրիայի հյուսիսում կորցրել ենք այդ տարրերի գործողությունների պատճառով»,-ասել Է Սիրիայի նախագահը: Նա ընդգծել Է, որ հարկավոր Է հետեւել իրադրության զարգացմանն առաջիկա շաբաթներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]