Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարդավառի փառատոնը Մոսկվայում կայացած «Eventiada» PR միջազգային մրցանակաբաշխության հաղթողներից է

Վարդավառի փառատոնը Մոսկվայում կայացած «Eventiada» PR միջազգային 
մրցանակաբաշխության հաղթողներից է

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունեցել «Eventiada» PR միջազգային մրցանակաբաշխությունը. Վարդավառի փառատոնը հաղթողների շարքում է: Հայկական Փի Ար ասոցիացիան Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության գործընկերն է, իսկ կազմակերպության նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանը ընդգրկված է հեղինակավոր ժյուրիի կազմում:

«Ինձ համար պարտավորեցնող և հրաշալի առիթ էր աշխատել և համագործակցել միջազգային հարթակում հանրային կապերի և հաղորդակցության հեղինակավոր մասնագետների հետ, հրաշալի զգացողություն է, երբ ինքդ ես մրցանակ հանձնում: Մեր կազմակերպությունն արդեն չորրորդ տարին իրականացնում է Հայկական PR մրցանակաբաշխությունը, որն այս տարվա դեկտեմբերին տեղի կունենա, սա շատ լավ առիթ էր, որպեսզի նաև վերջիններիս հրավիրենք Հայաստան»,- Մոսկվայից փոխանցում է Աստղիկ Ավետիսյանը:

«Eventiada IPRA Golden World Awards»-ը Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։ 2011 թվականից սկսած, IPRA GWA-ի տարածաշրջանային գործընկերը, գնահատում է համաշխարհային բրենդների և առաջատար տեղական կորպորացիաների, կազմակերպությունների լավագույն արշավները։

 Հեղինակավոր «Eventiada IPRA GWA» հաղորդակցության միջազգային մրցանակաբաշխությունն իրականացվում է իններորդ անգամ և մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լիտվայի, Ղազախստանի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Սերբիայի, Խորվաթիայի, Էստոնիայի տարբեր ոլորտների կառույցներ՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացված լավագույն ծրագրերը:

Հայաստանից ներկայացվել են մի շարք ծրագրեր, սակայն «Երիտասարդություն» բլոկի  տարվա իրադարձություն անվանակարգում հաղթող է ճանաչվել «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը Երիտասարդական ակումբների դաշնության ավանդական ծրագրերից է: Այն ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու և փոխանցելու յուրահատուկ հարթակ է. յուրաքանչյուր տարի տեղի է ունենում Վարդավառի օրը՝ Գառնիում և Գեղարդում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]