Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության ոլորտում 2020 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 122%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020 թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ: 2020 թ. բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122%-ով՝ հասնելով շուրջ 6.3 մլրդ դրամի, որի մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասն արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքներով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները»,- ասաց Արշակյանը:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]