Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չեխիայի նախագահը պատմել Է, թե ինչն Է միավորում իրեն եւ Թրամփին

Չեխիայի նախագահը պատմել Է, թե ինչն Է միավորում իրեն եւ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, նոյեմբերի 14-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov-ի եթերում, հայտարարել Է, որ ինքը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունեն. երկուսին Էլ կասկածում են, թե նրանք «ռուսական գործակալներ» են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինքն ինչպես Է ընկալում ԱՄՆ-ի Կոնգրեսում որոշ ուժերի փորձերը պաշտոնազրկում հայտարարելու Թրամփին, Զեմանն ասել Է, թե դրանում որոշ նմանություն Է տեսել Միացյալ Նահանգների ղեկավարի եւ իր միջեւ:

«Հայտնի Է, որ մի խումբ սենատորներ իմ դեմ սահմանադրական գանգատ են տվել, որն ուներ նույն նպատակը, ինչ որ Թրամփի դեպքում, այսինքն՝ պաշտոնազրկում: Երբ ես իմացա Թրամփի պաշտոնազրկման փորձի հետ կապված այժմյան իրադրության մասին, ժպտացի եւ ասացի ինձ. «Ես ու Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունենք: Բացի դրանից, նաեւ այն, որ մեզ երկուսիս կասկածում են, թե ռուսական գործակալներ ենք»,- պատմել Է Չեխիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]