Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով

Վենետիկում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի եւ նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել Է 20 միլիոն եվրո»,- Թվիթերի իր Էջում գրել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

«Վենետիկը պատուհասած աղետը դարձել Է սրտին հարված մեր երկրի համար»,- ավելի վաղ գրել Է նա Թվիթերում: Նա ընդգծել Է, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գնահատել քաղաքին հասցված վնասը: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը 187 սանտիմետրով վեր Է բարձրացել նորմայից: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել Է սոսկ 1966 թվականին: Այն ժամանակ դրա մակարդակը հասել Էր 194 սանտիմետրի նշագծին:

Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի ամենաբարձր մակարդակը գերազանցել Է 140 սանտիմետրը: Հեղեղման ընթացքում ջրի տակ Է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]