Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը նշել Է մարտերի շարունակումը Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին

ՄԱԿ-ը նշել Է մարտերի շարունակումը Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) արձանագրում Է զինված ընդհարումների շարունակումը Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից մի շարք շրջաններում: Նոյեմբերի 14-ին այդ մասին հայտարարել Է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիային նվիրված նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես շարունակում եմ ուշադրությամբ հետեւել իրադարձությունների զարգացմանը Սիրիայի հյուսիս - արեւելքում,- ասել Է նա:- Հոկտեմբերի 17-ին եւ 22-ին ձեռք բերված համաձայնություններից հետո բռնության մակարդակը նվազել Է: Սակայն մարտերը շարունակվում են սահմանամերձ գոտիներում, առանձնապես Ռաս ալ Այնում եւ Թել Աբյադում»: «Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը հաղորդումներ Է ստացել, որ Էսկալացիայի պահից 49 խաղաղ քաղաքացի Է զոհվել ավիահարվածներից, ցամաքային հարվածներից, դիպուկահարի կրակից, ինչպես նաեւ զինված խմբավորումների գործողություններից»,- հավելել Է Լոուքոքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]