Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոյեմբերի 15-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 15-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվի հերթական քառօրյա նիստը:

Ազգային ժողովում տեղի կունենա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի մամուլի ասուլիսը՝ Չեխիա, Ուկրաինա եւ Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ:

Երևանում կանցկացվի «Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողով:

Այսօր կկայանա Մարդու իրավունքների լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակներ կտրվեն 17 լրագրողի և լրատվամիջոցի:

Հայ-չինական բարեկամության դպրոցում կկայանա ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան չինարենի ուսուցիչների և ուսանողների պարգևների հանձնման արարողությունը: Կմասնակցի ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա կանդրադառնա Սիրիայում ծավալված իրադարձություններին:

Կկայանա «ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը։

Ազգային գրադարանում կբացվի գրականության ցուցադրություն՝ նվիրված անվանի բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում  Հայաստանի գրողների միության 85-ամյակին ընդառաջ՝ կկայանա հանդիպում մանկագիրների հետ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]