1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրշեջները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 14-ին, ժամը 17:30-ին տեղեկություն է ստացել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:35-ին: Այրվել են մոտ 1500 քմ չորացած տերևներ, փայտի թափուկներ և մացառուտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 8 փրկարար ծառայող և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մեկ աշխատակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]