Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անտրամաբանական պահանջներից մինչեւ 
«հուսադրող» մերժում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները միշտ չէ, որ ոգեւորող են: Որոշ հայտարարությունների պարագայում միակ գործողությունն այն փակելն ու առաջ անցնելն է: Բավական չէ, որ աշխատավարձը ցածր է, դրա դիմաց սահմանված պահանջներն էլ անտրամաբանական են, եւ ոչինչ, որ որոշ դեպքերում դրանց մասին հայտարարությունը կազմելու պահին են հիշում: Այդ կերպ աշխատանքին երեւի թե լրջություն են փորձում հաղորդել: Մի բան էլ՝ վաղուց տարածված «մոդան»՝ «մենք Ձեզ կզանգենք», դեռեւս շարունակում է մնալ մերժելուն փոխարինող հարմար տարբերակ: Եվ մի քանի այդպիսի նրբանկատ մերժում, հետեւաբար, սպասմանը հաջորդող հուսահատություն, եւ արձանագրումը պատրաստ է՝ «գործ չկա», «ամեն ինչ ծանոթով է», «խաբում են», եւ այլն, եւ այլն:

Աշխատանք փնտրելու եւ գտնելու հնարավորություն կա նաեւ պետական կառույցի՝ Զբաղվածության պետական գործակալության միջոցով: Զբաղվածության կենտրոնների միջոցով այս տարի աշխատանքի է տեղավորվել 2431 աշխատանք փնտրող: Նրանցից 288-ն աշխատանքի է տեղավորվել զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:

Իսկ հաշմանդամությունների մասով վիճակագրությունն այսպիսին է՝ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է  2500 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից 183-ը ընդգրկվել է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 168 հաշմանդամություն ունեցող քաղաքացի՝ 129-ը  զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]