Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը  դրական ու լայն ժպիտով է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը  
դրական ու լայն ժպիտով է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրամփ-Էրդողան հանդիպումն ավարտվեց: Առաջին իսկ արձագանքներից աչքի է ընկնում ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությունը, թե «թուրք գործընկերոջ հետ Սպիտակ տանը հրաշալի եւ շատ արդյունավետ հանդիպում է անցկացրել»: Միաժամանակ հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան լուծել իրենց տարաձայնությունները Անկարայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերելու մասով:

Բայց այստեղ կասկածներ են առաջանում, որ Վաշինգտոնի (նաեւ ՆԱՏՕ-ի) համար այս սկզբունքային հարցը բաց է մնացել, եւ ամերիկյան կողմը դեռ պիտի հույս ունենա, որ կլուծվի: Կարծում ենք, սա զուտ քաղաքական նպատակներով պայմանավորված հայտարարություններից մեկն է, որը նպատակ ունի խաղալու հնարավորություն տալ Թուրքիայի նախագահին՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այդ հանդիպումը պիտի որ չուշանա:

Շատ անհասկանալի ու անհավանական տեսակետներ կպարզվեն, երբ Մոսկվայում կայանա Պուտին-Էրդողան հանդիպումը, ինչը պիտի որ այսքան հարթ չանցնի: Իսկ եթե անցնի, ապա հաստատ տարածաշրջանում մեծ փոփոխություններ են սպասվում: Եվ ինչպես նշել էինք, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը դեռ ոչինչ չի նշանակում: Այն այլեւս միջազգային զենք է գերտերությունների ձեռքին, իսկ մենք պետք է կարողանանք ուրիշների ձեռքում հայտնված այդ զենքը, որը մեր պատմության մի ցավոտ հատվածն է մեզ համար, մեր ազգային նպատակների համար օգտագործել` մեր նահատակների հիշատակը հարգելով եւ մեր ազգի ու երկրի ապագան կերտելով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]