Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հետկանչի ինստիտուտի ներդրման 
անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը եւ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի մի շարք հայեցակարգային հարցեր։ Սահմանադրական բարեփոխումների առարկա կարելի է դարձնել հետկանչի ինստիտուտի ներդրման վերաբերյալ իրավակարգավորումները։ Թե որքանով է նպատակահարմար հետկանչի ինստիտուտի ներդրումն ուղիղ ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական ուժի հանդեպ վստահության պահպանման առումով եւ ինչպիսի ռիսկեր կարող են ի հայտ գալ առաջնային մանդատ ունեցող պաշտոնյաների հետկանչի ինստիտուտի ներդրման արդյունքում՝ ահա այս հարցադրումների շուրջ «ՀՀ»-ն զրուցել է խորհրդարանականների հետ։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի խոսքով, հետկանչի ինստիտուտի կիրառման համար հայաստանյան իրականությունը մի փոքր այլ է, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքով ընտրությունները տեղի են ունենում համամասնական ընտրակարգով եւ հարց է առաջանում՝ որեւէ պատգամավորի անվստահություն հայտնելը պետք է վերաբերի միայն տվյալ պատգամավորին, թե այն քաղաքական ուժին, որի ներկայացուցիչն է։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի համար ինստիտուտի ներդրման գաղափարն ընդունելի է, պարզապես, ամեն ինչ կախված է, թե այդ ամենն ինչպես պետք է իրականացվի։ «Լայն առումով շատ կարեւոր ինստիտուտ է եւ ըստ էության կողմ ենք այդ ինստիտուտի կենսագործմանը, բայց խնդիրը պետք է փնտրել մանրուքների մեջ։ Երբ սահմանում ենք հետկանչի ինստիտուտը, պետք է հասկանանք, թե ինչպես է դա տեղի ունենալու»,- ասաց նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]