Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում հիվանդանոցում և շուտով տանը կլինի

Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում հիվանդանոցում և 
շուտով տանը կլինի

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում հիվանդանոցում և շուտով տանը կլինի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռիա-նովոստի» գործակալությանը տեղեկացրել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

«Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում չէ։ Նա ամեն երկու-երեք ամիսը մեկ բուժզննում է անցնում։ Այժմ ձմեռ է մոտենում, որոշել ենք ամեն դեպքում հետազոտվել։ Երկու-երեք օրից նա տանը կլինի»,- ասել է Սողոմոնյանը։

Ավելի վաղ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ծանր վիճակում և տեղափոխել են վերակենդանացման բաժին։ Նշվում էր, որ նրա մոտ սրացել են քրոնիկ հիվանդությունները։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ