Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՍՀՆ-ն «Ադեկվադ»-ից ներկայացողների քայլերի իրավաչափությունն ստուգելու համար դիմել է դատախազություն

ԱՍՀՆ-ն «Ադեկվադ»-ից ներկայացողների քայլերի իրավաչափությունն ստուգելու համար 
դիմել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ստուգել «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող քաղաքացիների գործողությունների իրավաչափությունը և, անհրաժեշտության դեպքում,  համապատասխան ընթացք տալ դրանց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նշենք, որ վերջին ամիսներին, երբ Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացը, տարբեր ուժեր, այդ թվում՝ քաղաքական, փորձում են շահարկել թեման՝ թիրախավորելով ոչ միայն Նախարարությունը, այլև՝ հաստատություններում գտնվող երեխաներին, նրանց ընտանիքներին և հաստատությունների աշխատակիցներին:

Այսպիսով, վերոնշյալ կուսակցության անունից հանդես եկող քաղաքացիներից մեկը այցելել էր գիշերօթիկ հաստատությունների սաների ընտանիքներ, սնունդ և կանխիկ գումար տվել ծնողներին: Մինչդեռ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ ենթակետը հստակ սահմանում է, որ «Սոցիալական ծառայությունների տրամադրումը չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ,  հետապնդել տրամադրված սոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք, կամ վնաս պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին և գույքին»:

Հաջորդ դեպքը, երբ վերոնշյալ կուսակցության հետ առնչվող քաղաքացին փորձել է ներխուժել գիշերօթիկ հաստատություն, գրանցվել է օրերս: Քաղաքացին, ով ևս ներկայացել է նույն կուսակցության անունից, այցելել է Գյումրի քաղաքում գործող երկու գիշերօթիկ հաստատություններ, ինչպես նաև՝ Բյուրեղավանում գտնվող հաստատություն, փորձել ներս մտնել և նկարահանում իրականացնել:

Հաստատություններից մեկում նրան հաջողվել է խաբեությամբ՝ ներկայանալով որպես հեռուստաընկերություններից մեկի նկարահանող խմբի անդամ, ներս մտնել և նկարահանում իրականացնել հաստատությունում: Տնօրենը փորձել է խոչընդոտել հաստատությունում գտնվող երեխաների նկարահանմանը, քանի որ դա հակասում է երեխաների՝ անձնական տվյալների գաղտնիության սկզբունքին, ինչի ի պատասխան քաղաքացին սպառնացել է հաստատության տնօրենին, որ կհասնի նրան, որ նա այլևս չպաշտոնավարի:

Քաղաքացին իր գործողություններով խոչընդոտել է հաստատության բնականոն աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]