Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընտրանին մարտական է տրամադրված. Համբարձումյան

Ընտրանին մարտական է տրամադրված. Համբարձումյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Հունաստանի դեմ խաղից առաջ մարտական է տրամադրված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

«Ես լավ մարզավիճակում եմ, հավաքականը ևս լավ մարզավիճակում է: Թեպետ ունենք ֆուտբոլիստների կորուստ, բայց ընտրանին մարտական է տրամադրված»,-շեշտեց նա:

Համբարձումյանի խոսքով` հույների մոտ մարզչական փոփոխությունից հետո առավել թիմային են գործում և հիմնական շեշտը դրված է հակագրոհների վրա: «Փորձելու ենք նրանց ուժեղ կողմերը փակելով, մեր ուժեղ կողմերը օգտագործենք»,-առանձնացրեց ֆուտբոլիստը:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]