1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հետաքրքիր հանդիպում է սպասվում Հայաստանի դեմ խաղում. Հունաստանի մարզիչ

Հետաքրքիր հանդիպում է սպասվում Հայաստանի դեմ խաղում. Հունաստանի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոն վանտ Սխիպիի կարծիքով Հայաստանի դեմ հետաքրքիր և փոխադարձ հարգանքով խաղ է սպասվում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սխիպին շեշտեց, որ Հունաստանի ընտրանին ձգտելու է իր խաղը խաղալ, ցույց տալով որ մեծ ձգտումներ ունի: «Մենք գիտենք, որ Հայաստանը նոր մարիզչ ունի և նոր մարտավարություն: Պարզապես փորձելու ենք մեր խաղով ցուցադրել մեր ունակությունները: Հետաքրքիր և փոխադարձ հարգանքով հանդիպում է սպասվում Հայաստանի դեմ խաղում»,-ասաց մասնագետը:

Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին` մարզիչը շեշտեց, որ հավաքականը մեկ ֆուտբոլիստից չէ բաղկացած և հիմա հնարավորություն ստացած ֆուտբոլիստները կփորձեն լավագույնս հանդես գալ:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]