Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնի ոստիկանությունը 17 մարդ Է ձերբակալել մարդավաճառությանը մեղսակցության կասկածանքով

Լոնդոնի ոստիկանությունը 17 մարդ Է ձերբակալել մարդավաճառությանը մեղսակցության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանությունը նոյեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւելյան եւ կենտրոնական շրջաններում ձերբակալել Է 17 մարդու, որոնք կասկածվում են մարդավաճառությանը մեղսակից լինելու մեջ: Սքոթլենդ-Յարդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում Է, որ գործողությունն իրականացվել Է Ռումինիայի իշխանությունների աջակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նշված հասցեներով բերման Է ենթարկվել 17 մարդ, որոնք կասկածվում են ժամանակակից մարդավաճառությանը, մարմնավաճառության կազմակերպմանը, ուժեղ ներգործող թմրանյութերի, ինչպես նաեւ զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների կատարմանը մեղսակից լինելու մեջ»,-ասված Է փաստաթղթում: Ոստիկանությունը ազատել Է նաեւ 20-ից մինչեւ 40 տարեկան 29 կանանց, որոնց պահում Էին կասկածյալները:

Մարդավաճառության դեմ պայքարի միջազգային գործողության շրջանակում նաեւ ձերբակալման չորս օրդեր Է տրվել Ռումինիայում: Մեկ մարդ Է ձերբակալվել Ռումինիայի Կոնստանցա նավահանգստային քաղաքում: Մարդավաճառության եւ սահմանով միգրանտների անօրինական փոխադրման հետ կապված հանցագործությունները Մեծ Բրիտանիայում իշխանությունների եւ հասարակայնության հատուկ ուշադրությունն են գրավում այն բանից հետո, երբ հոկտեմբերին Անգլիայի Էսեքսի կոմսության Գրեյս քաղաքում անօրինական միգրանտների 39 մարմին հայտնաբերվեց սառնարան-բեռնատարում, որը ժամանել Էր Բելգիայից: Պարզվեց, որ բոլոր զոհվածները Վիետնամի քաղաքացիներ Էին, նրանցից երեքն անչափահասներ Էին: Ողբերգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]