Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Թուրքիան չի կարող հրաժարվել C-400-ից՝ հօգուտ Patriot-ի. Էրդողան

Թուրքիան չի կարող հրաժարվել C-400-ից՝ հօգուտ Patriot-ի. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան չի հրաժարվի C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերից, նույնիսկ եթե ԱՄՆ-ը նրան վաճառի Patriot համակարգերը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 14-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնից վերադառնալուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ԱՄՆ-ին ասացինք, որ եթե նրանք ձեռնտու պայմաններով առաջարկեն Patriot-ներ, մենք դրանք կգնենք: Բայց կտրականապես ճիշտ չենք համարում C-400-ից լիովին հրաժարվելու ԱՄՆ-ի առաջարկը: Հօգուտ Patriot-ի C-400-ից հրաժարվելու մասին խոսք չկա»,- Էրդողանի հայտարարությունը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:

«Մեզ համար կարեւոր Է, որ անվտանգության մեր համակարգում կա C-400: Մենք կգնենք ե՛ւ C-400, ե՛ւ Patriot, քանի որ դիվերսիֆիկացված ենք զարգացնում պաշտպանության մեր համակարգը: Սա Է մեր զինված ուժերի ռազմավարությունը»,-ասել Է նա:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ