Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել ՍԴ-ի շուրջ մթնոլորտը

Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել ՍԴ-ի շուրջ մթնոլորտը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է ճգնաժամային որակել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված մթնոլորտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես շարունակում եմ պնդել, որ ՍԴ-ում ու նրա շուրջ եղած մթնոլորտը ես շարունակում եմ բնութագրել «ճգնաժամ» բառով»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]