Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՊՀ-ի երկրների բանակները միասնականացնելու են մոտեցումները ռազմական տեխնիկայի նորոգման հարցում

ԱՊՀ-ի երկրների բանակները միասնականացնելու են մոտեցումները ռազմական տեխնիկայի նորոգման հարցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրները կորոշեն զենքի եւ ռազմական տեխնիկայի նորոգման եւ տեխնիկական սպասարկման համատեղ աշխատանքի ուղղություններն ու ձեւերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել Է ՌԴ պաշտպանոության փոխնախարար բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի նիստում:

«Զգալի քանակությամբ միատիպ զենքի ու ռազմական տեխնիկայի առկայությունը, որոնցով հանդերձված են ԱՊՀ-ի մասնակից պետությունների բանակները, եւ դրանց նորոգման պահանջմունքները լայն հնարավորություններ են կանխորոշում Համագործակցության պետությունների պաշտպանության նախարարությունների եւ պրոֆիլային ձեռնարկությունների միջեւ փոխշահավետ կապերի հաստատման համար: Կոմիտեի որոշմանը համապատասխան, մոտ ապագայում կորոշվեն եւ հանգամանորեն կմշակվեն ռազմական տեխնիկայի ու զենքի տեխսպասարկման գծով փոխգործակցության ուղղություններն ու ձեւերը»,-ասել Է ՌԴ պաշտպանության փոխնախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]