Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը խնդիր չի տեսնում ԱԺ նախագահին առնչվող օրենքի նախագիծը չընդունելու մեջ

Արարատ Միրզոյանը խնդիր չի տեսնում ԱԺ նախագահին առնչվող օրենքի նախագիծը 
չընդունելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մեծ խնդիր չի տեսնում նրանում, որ խորհրդարանի կողմից չընդունվեց ԱԺ խոսնակին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես վարչապետի հրավերով այժմ մասնակցում եմ Անվտանգության խորհրդի բոլոր նիստերին: Խոսքն ուղղակի խորհրդարանական երկրում Ազգային ժողովի մասնակցության մասին էր նաև այս հարցերի քննարկմանը: Բոլոր խմբակցություններն ասել էին, որ սա շատ լավ նախաձեռնություն է, նույնիսկ ավելին էին պահանջում: Հատուկ կազմակերպչական ջանքեր մեր կողմից չեն եղել, ինչպես և հաճախ: Եթե ցանկանան, կարող են այդ օրենքը նորից շրջանառել: Եթե խնդիր լիներ ամեն գնով ընդունելը, կարող էինք խնդրել գործուղման մեկնած մեր գործընկերներին իրենց դիրքորոշումը հայտնեին այս հարցի շուրջ: Նախագծի չընդունվելն այն առումով էր անսպասելի, որ ես կարծում էի, թե սա մի նախագիծ է, որին բոլորը կողմ կլինեին: Ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Միրզոյանը:

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով: Հարցի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]