Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Նկարիչների միությունում բացվեց ՉԺՀ կազմավորման 70-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Նկարիչների միությունում բացվեց ՉԺՀ կազմավորման 70-ամյակին նվիրված 
լուսանկարչական ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին բացվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա տարեդարձին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 150 լուսանկար, որոնցում արտացոլված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմությունը՝ ստեղծման օրից մինչ այսօր:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բացման  հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանում Հանրապետությունում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, պետական այրեր, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ հյուրեր:

Չինաստանի դեսպան Թիան Էրլունը նշեց, որ ֆոտո-ցուցահանդեսում ներկայացված է այն, թե ինչպես է աղքատ, հետամնաց, կիսաավատատիրական երկիրը 70 տարիների ընթացքում ոտքի կանգնում և դառնում բարգավաճած ու հզոր սոցիալիստական պետություն:

« Դա խոսում է այն մասին, որ Չինաստանի տնտեսությունը արագ զարգացում է ապրել, էականորեն բարելավվել է բնակչության կյանքի որակը և կենսամակարդակը, միջազգային հարթակում աճել է երկրի հեղինակությունը: Կարծում եմ, որ այցելուները լուսանկարների միջոցով հետևություններ կանեն, որ Չինաստանը գտել է այն զարգացման ճիշտ ճանապարհը, որն առավելագույնն է համապատասխանում երկրի իրողություններին»,- ասաց Էրլունը:

Դեսպանի կարծիքով` այցելուները նաև կհամոզվեն, որ ժամանակից Չինաստանը բաց է աշխարհի առաջ և պատրաստ է համագործակցել բոլոր պետությունների հետ` իր լուման ներդնելով համայն մարդկության խնդիրների լուծմանը:

« Նշեմ, որ Չինաստանի հզորացումը բավականին լավ խթան է հանդիսանում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար: Բացի այդ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»  չինական նախաձեռնությունը երկու երկրներին փոխշահավետ և արգասաբեր համագործակցության մեծ հնարավորություններ է տալիս»,- ընդգծեց Էրլունը:

Ֆոտո-ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 24-ը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ