Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները որոշել են Մարսի այն վայրը, որտեղ նրանք կյանքի նշաններ կորոնեն

Գիտնականները որոշել են Մարսի այն վայրը, որտեղ նրանք կյանքի նշաններ կորոնեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները, որոնք «Մարս-2020» մոլորակագնացը պատարստում են դեպի Կարմիր մոլորակ գիտարշավի, որոշել են դրա իջեցման վայրը. դա Եզերո խառնարանն Է: Նրանց կարծիքով՝ հենց այնտեղ մեծ հավանականությամբ կարելի կլինի հին կյանքի հետքեր գտնել: Այդ մասին հոդվածը հրապարակված Է Icarus հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարս-2020»-ը NASA-ի մշակած մարսյան մոլորակագնացի առաքելությունն Է: Արձակումը պլանավորված Է 2020 թվականի ամռանը: Առաքելության հիմնական խնդիրն Է հին կյանքի նշանների որոնումը Կարմիր մոլորակի վրա: Ավելի վաղ Mars Reconnaissance Orbiter ուղեծրային արբանյակը, որն արձակվել Է 2005 թվականին, մանրամասնորեն ուսումնասիրել Է Մարսի մակերեւույթի կազմությունը:

Պլանի համաձայն՝ մարսագնացը պետք Է հետազոտության շրջան հասնի 2021 թվականի փետրվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալույթունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]