Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Google-ը մշակույթի ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրություն Է արձանագրում ամբողջ աշխարհում

Google-ը մշակույթի ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրություն Է արձանագրում ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google որոնիչը մշակույթի ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրություն Է արձանագրում ամբողջ աշխարհում. ամսական ավելի քան 500 միլիոն հարցում Է ստացվում այդ թեմայով: Նոյեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է Emerging Markets-ի տարածաշրջանում (Աֆրիկա, Լատինական Ամերիկա, Մերձավոր Արեւելք, Ռուսաստան եւ ԱՊՀ-ի երկրներ) Google-ի ռազմավարական ծրագրերի բաժնի ղեկավար Դոնա Ռազ Լեւին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ են մշակույթի հետ կապված հարցումները, ամսական 500 միլիոն: Հետաքրքրությունն աճում Է բացառիկ տեմպերով»,- ասել Է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ընթացքում՝ «Զանգվածային հաղորդակցություններ» սեկցիայում:

Կորպորացիայի ներկայացուցիչը պատմել Է միջազգային ժառանգության թվայնացման հաջող գործընթացների մասին, որոնց մասնակցում են խոշոր թանգարաններ, այդ թվում՝ Էրմիտաժը, Տրետյակովյան պատկերասրահը, Լուվրը, Վերսալը, ընդամենը 2 հազար գործընկեր ամբողջ աշխարհում:

Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովը տեղի Է ունեում 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչեւ 16-ը: Դրա հիմնական թեման Է «Մշակութային կոդերը գլոբալացման պայմաններում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]