Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել՝ QR կոդը սատանայի հետ կապ ունի՞, թե ոչ

Վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել՝ QR կոդը սատանայի հետ կապ ունի՞, թե 
ոչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում պարզել՝ ի վերջո, QR կոդը սատանայի հետ կապ ունի՞, թե ոչ: Այդ մասին Վարչապետը նշեց կառավարության նիստում:

«Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա պետք է պարզվի, որովհետև դա անվտանգության խնդիր է: Ով այդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել, և հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետևանք չի մնում, մենք պետք է 100 տոկոսով անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձևակերպում»,- հավելեց կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]