Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հոնկոնգում բողոքողները նետեր են արձակել ոստիկանների վրա

Հոնկոնգում բողոքողները նետեր են արձակել ոստիկանների վրա


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել Է, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան բողոքողներն աղեղներից նետեր են արձակել ոստիկանների վրա եւ ծաղկամաններ նետել: Այդ մասին հայտնել Է Bloomberg-ը: Ոստիկանները չեն տուժել եւ ի պատասխան կիրառել են արտասվաբեր գազ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինտենսիվ բողոքները եւ ոստիկանության հետ բախումները Հոնկոնգում շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ: Ցուցարարները փորձում են քաղաքային տրանսպորտն արգելափակել աշխատանքային օրերին, դա նրանց նոր ռազմավարությունն Է: ԶԼՄ-ներն այս օրերին սկսել են հաղորդել, որ բողոքողների շրջանում հայտնվում են մարդիկ, որոնք զինված են աղեղներով, նիզակներով եւ արբալետներով:
Նոյեմբերի 14-ին փակ են մանկապարտեզներն ու դպրոցները: Առավոտյան կրթության քաղաքային բյուրոն դպրոցների աշխատանքի ընդմիջումը երկարացրել Է մինչեւ շաբաթվա վերջը: Համալսարանները պարապմունքները հետաձգել են մինչեւ հանգստյան օրեր կամ հայտարարել առցանց-դասընթացներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]