Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանն առաջին անգամից չկարողացավ ընդունել Սահմանադրության ուղղումները

Վրաստանի խորհրդարանն առաջին անգամից չկարողացավ ընդունել Սահմանադրության ուղղումները
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը չի կարողացել առաջին անգամից ընդունել Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում Էին 2020 թվականին պատգամավորների ընտրություններում անցում խառը ընտրական համակարգից համամասնականի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ հայտնել Էր, որ Վրաստանի իշխանությունները որոշել են 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ ընտրական շեմի բացակայությամբ: Խորհրդարանը Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքին ձեռնամուխ Է եղել հոկտեմբերի վերջին, սակայն կառավարող կուսակցությունից բազմաթիվ պատգամավորներ, որոնք ընտրվել են մեծամասնական ընտրատարածքներում, հայտարարել են, որ չեն պաշտպանի փոփոխությունները, ինչի պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հետաձգում Էր քվեարկությունը:
«Հաջակցություն փոփոխությունների քվեարկել Է 101 պատգամավոր, դեմ են արտահայտվել երեքը: Ուղղումներն ընդունելու համար անհրաժեշտ Է 113 ձայն»,-հայտարարել Է խոսնակ Տալակվաձեն եւ հայտարարել տեխնիկական ընդմիջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]