Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկ օրում 946 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից

Մեկ օրում 946 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում գրեթե 1000 սիրիացի փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից: Այդ մասին հաղորդվում Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել Է պաշտպանության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 946 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 223 մարդ (67 կին, 113 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 723 մարդ (217 կին, 369 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ճշտվում Է, որ անցած օրվա ընթացքում ռուսական կողմը հումանատար ակցիա Է անցկացրել Ալ-Բայադում (Համայի նահանգ): Հանձնվել են 2,45 տոննա ընդհանուր քաշով 500 պարենային հավաքածուներ:
Կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 2,8 հեկտար տարածք: Բացի այդ, մասնագետները ոչնչացրել են 43 պայթյունավտանգ առարկաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]