Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտնել Է Բրազիլիայում դեսպանության հետ կապված իրադրության կարգավորման մասին

Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտնել Է Բրազիլիայում դեսպանության հետ կապված իրադրության կարգավորման մասին


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել Է, որ մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում երկրի դեսպանություն, դրա տարածքից հեռացել են «խաղաղ ճանապարհով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել Է Twitter-ում:
Ավելի վաղ բրազիլացի պատգամավոր Գլաուբեր Բրագան սոցցանցերում տարածված տեսանյութում հայտնել Էր, որ Խուան Գուայդոյի կողմնակիցները, որն անօրինականորեն իրեն հռչակել Է Վենեսուելայի նախագահ, հեռացել Է Բրազիլիայում երկրի դեսպանությունից 12 ժամ դրա տարածքում գտնվելուց հետո:
«Մենք հայտարարում ենք, որ մի խումբ մարդիկ, որոնք բռնի կերպով թափանցել են Բրազիլիայում մեր դեսպանություն (բրազիլական մայրաքաղաքում), մեր երկրի տարածքը եւ օբյեկտները խաղաղ ճանապարհով լքել են իշխանությունների ղեկավարությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բրազիլական հասարակական շարժումներին նրանց վճռական աջակցության համար»,-գրել Է Արեասան:
Վենեսուելայում հունվարի 21-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զանգվածային բողոքներ Էին սկսվել անմիջապես նրա երդմնակալությունից հետո: Ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն անօրինականորեն իրեն հռչակել Էր պետության ժամանակավոր ղեկավար: Արեւմուտքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան եւ ԱՄՆ-ը, հայտատարեցին Գուայդոյին ճանաչելու մասին: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրները պաշտպանել են Մադուրոյին որպես օրինական նախագահ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]