Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն ԱՄՆ Սենատում

Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն ԱՄՆ 
Սենատում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատորն այս քայլին դիմել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի խումբ սենատորների հանդիպմանը մասնակցելուց հետո: Գրահամը կարծում է, որ պետք է «զերծ մնալ պատմությունը վերաշարադրելուց»: Նա օգտվել է Սենատում ցանկացած նախագծի ընդունման նկատմամբ «վետոյի» իր իրավունքից: «Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այս խնդիրը»,- հայտարարել է Գրահամը Սենատի նիստի ընթացքում:

Մինչ այդ, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) կոչ էր արել «ընդհանուր համաձայնությամբ» անհապաղ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սենատորն այս կոչով հանդես էր եկել Էրդողանի և Թրամփի համատեղ ասուլիսից մեկ ժամ անց: Ասուլիսի ընթացքում Էրդողանը քննադատել էր Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը՝ նշելով, թե այդ քվեարկությունը «ցավ է պատճառել Թուրքիայի ժողովրդին»:

Սենատոր Մենենդեսը պարզ ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահին առ այն, որ թեպետ նրան ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփը, նա չի կարող շարունակել լռեցնելու իր քաղաքականությունը, որն ազդում է նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների վրա:

«Ես խնդրում եմ, որ բանաձևը համաձայնեցվի, նախաբանը նույնպես և դրվի սեղանին առանց որևէ դեբատի»,-ասել էր Մենենդեսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]